Լիովին սառեցնելով հիվանդի մարմինը եւ ամբողջ արյունը փոխարինելով ֆիզլուծույթով՝ ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի բժիշկներն առաջին անգամ կարողացել են մարդուն արհեստական կլինիկական մահվան վիճակի բերել:
Բժիշկներն առաջին անգամ մարդուն արհեստական մահվան վիճակի են բերել
Հեղափոխական տեխնիկայի փորձարկումը տեղի Է ունեցել Բալթիմորում՝ Մերիլենդի համալսարանի բժշկագիտական կենտրոնում: Դրան դիմում են սոսկ այն դեպքում, եթե հիվանդը գտնվում Է բացառիկ ծանր վիճակում, կորցրել Է շատ արյուն, եւ նրա ողջ մնալու շանսերը 5 տոկոսից ավելի չեն: Բժիշկներն արհեստական կլինիկական մահվան վիճակի են բերել առնվազն մեկ հիվանդի: Այն մասին, թե նա ողջ Է մնացել արդյոք, հրատարակությունը չի հայտնում:
Մարդուն այդ վիճակին բերելու համար բժիշկները պետք Է նրա մարմինը սառեցնեն մինչեւ 10 – 15 աստիճան, իսկ այնուհետեւ նրա ամբողջ արյունը փոխարինեն ֆիզիոլոգիական լուծույթով: Դրա շնորհիվ օրգանիզմում բոլոր ֆիզիոլոգիական գործընթացներն արգելակվում են, եւ մարդու ուղեղը կարող Է թթվածնի պակասի դեպքում ապրել ոչ թե 5 րոպե, ինչպես մարդու մարմնի սովորական ջերմաստիճանի դեպքում, այլ շուրջ երկու ժամ:
Նախքան մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելու հայտ ներկայացնելը, բժիշկներն իրենց տեխնիկան թեստավորել են խոզերի վրա: Նրանք կարողացել են կենդանիներին սառեցնել երեք ժամվա ընթացքում, իսկ հետո «վերակենդանացնել» նրանց՝ առանց առողջության համար նկատելի վնասի:
Հետագա հետազոտությունների ընթացքում գիտնականները ցանկանում են ճշտել, թե մարդու օրգանիզմը որքան ժամանակ կարող Է անցկացնել այդ վիճակում, եւ թե ինչ պատրաստուկներ կարող են երկարացնել այդ ժամանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: