Artsakhpress

Վերլուծական

Լիբանանում դեռ անորոշություն է տիրում․ Շահան Գանդահարյան

Լիբանանում թեև երկու օր է ցույցեր չկան, սակայն երկրում դեռ անկայուն իրավիճակ է։

Լիբանանում դեռ անորոշություն է տիրում․ Շահան Գանդահարյան

Լիբանանում դեռ անորոշություն է տիրում․ Շահան Գանդահարյան
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը։ «Լիբանանում այս պահին ցույցեր չկան, բայց վարչապետի և գործադիր իշխանության հրաժարականից հետո փորձ արվեց խորհրդարանի նիստ գումարել որոշ օրինագծեր անցկացնելու համար, բայց ցուցարարներն արգելակեցին, թույլ չտվեցին, որ պատգամավորները մտնեն խորհրդարան, քվորումի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց»,- նշեց նա։
Կանդահարյանի խոսքով՝ քաղաքական բանակցություններ ցուցարարների և նախագահի կամ ԱԺ նախագահի միջև չկան․ «Ցուցարարներն իրենց արմատական պահանջից չեն հրաժարվում, արդեն պահանջում են անկախ, ապակուսակցական կառավարություն, որի դերը պետք է լինի արտահերթ ընտրությունների նախապատրաստումը։ Քաղաքական բանակցություններ ցուցարարների և երկրի նախագահի կամ ԱԺ նախագահի միջև չկան, անորոշություն է և փակուղային իրավիճակ»։ Նրա փոխանցմամբ՝ 2 օր է՝ բանկերը աշխատում են, բայց ոչ լիարժեք․ «Շատ սահմանափակ գումարներ են հատկացնում հաճախորդներին, ինչը վկայում է ֆինանսական խորը ճգնաժամի մասին»։ Գանդահարյանը նկատել է, որ Իրաքում և Իրանում ցույցերի ֆոնին դրանք աշխարհաքաղաքական գործոն են դառնում․ «Իրաքում նույնպես նման ցույցեր են, Իրանում եւս ցույցեր են։
Մեկնաբանություններ կան, որ Իրանի ազդեցության դեմ տարածաշրջանում պատերազմ է ընթանում։ Ամերիկացի բանագնացները Բեյրութ կատարած այցերի ժամանակ հայտարարել էին, որ կառավարությունում ահաբեկչական կազմակերպություն չպետք է աշխատի, այսինքն, չէին վարանել «Հզբոլահ» կուսակցությանն ահաբեկչական որակում տալ։ Խնդիրը, կարծես, աշխարհաքաղաքական տեսք է ստացել, ցույցերին աջակցելու պաշտոնական աջակցություն է հնչում Վաշինգտոնից։ Ի տարբերություն Իրաքի՝ Լիբանանում ցույցերի ժամանակ հակաիրանյան կարգախոսներ չեն հնչում, զուտ կենցաղային և քաղաքացիական ցույցերը թևակոխել են քաղաքական հարթություն և ընդհանուր համակարգի վերափոխման պահանջներ են առաջ քաշվել»։ Նրա փոխացմամբ՝ Լիբանանի հայ համայնքը որոշակի դիքրորոշում չունի․ «Քանի որ շարժումն ուղղված է պետական համակարգի ապակուսակցականացմանը, ոչ միայն հայկական, այլեւ մյուս կուսակցությունները ևս պաշտոնական հայտարարություններով հանդես չեն գալիս, սակայն ցուցարարների շարքում լիբանանահայեր կան»։  
Հիշեցնենք, որ Սաադ ալ Հարիրին Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 29-ին իշխող քաղաքական գործիչների դեմ բողոքի ցույցերի աննախադեպ ալիքից հետո, որոնց մեղադրում են կոռուպցիայի մեջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Search