Artsakhpress

Հասարակական

«Գրիգոր Նարեկացի» համալսարանում հերթական հուշ-ցերեկույթն է կազմակերպվել

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում այսօր՝ նոյեմբերի 19-ին, տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ծննդյան 95-ամյա տարելիցին:

«Գրիգոր Նարեկացի» համալսարանում հերթական հուշ-ցերեկույթն է կազմակերպվել

«Գրիգոր Նարեկացի» համալսարանում  հերթական հուշ-ցերեկույթն է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել  ԱՀ գրողների միության նախագահ, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը:
Նա նշել է, որ Սարինյանն իր հանճարը ներդրեց գիտության զարգացման գործում՝ աննախադեպ սխրանքներ իրագործելով հայ գրականագիտության մեջ:
Խոսելով Սերգեյ Սարինյանի հետ ունեցած 40-ամյա ընկերության, մտերմության և հուշերի մասին՝  Վ. Հակոբյանն ասել է, որ ինքը դարձավ այն կամուրջը, որ վերակերտեց կապը Սարինյանի և Արցախի միջև:
«Արցախը Սարինյանի արյան մեջ էր: Տարիներ շարունակ նա կտրված էր Արցախից, բայց ես կարողացա նրան նորից կապել Արցախի հետ: Սարինյանը մեր գիտական մտքի պատմության մեջ մեծ հետք է թողել: Նորարարություն էր նրա կողմից «Հայկական ռոմանտիզմ» գիրքը որպես նորույթ մեր սեղանին դնելը: Խորհրդային պետությունների ոչ մի գրականագիտություն նման համարձակություն չէր դրսևորել ռոմանտիզմի նկատմամբ: Նրա մեծագույն աշխատանքը եղավ «Հայ նոր գրականության պատմության» 5 հատորյակի ստեղծումն ու հրատարակումը: Սարինյանի կատարած մեծագույն սխրանքների մեջ անպայման պետք է ընդգծել մեր գեղագիտական մտքի պարբերացումը: Նա մշակեց մեր գրականագիտության զարգացման մեթոդոլոգիան, առաջին անգամ հանդես եկավ գրականության փիլիսոփայության թեզով: Մենք պետք է ծրագիր մշակենք  և անդրադառնանք նրա ստեղծագործությանը, վերահրատարակենք նրա կենսամատենագիտությունը և համակարգենք ստեղծագործությունները: Սարինյանն անկրկնելի է, բացարձակ մեծություն: Նրա անունը հավերժական է և միշտ պետք է ուղեկից լինի գալիք սերունդներին»,-մասնավորապես ասել է նա:
Ցերեկույթին ելույթներով հանդես են եկել ԱՀ գրողների միության անդամներ, դասախոսներ և այլք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search