Artsakhpress

Քաղաքական

«Այդ լուծման հիմքում փոխզիջումն է». Զատուլինը Պոզներին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր բանաձևը (տեսանյութ)

ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հյուրընկալվել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Պոզներ» հաղորդմանը և խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:

«Այդ լուծման հիմքում փոխզիջումն է». Զատուլինը Պոզներին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր բանաձևը (տեսանյութ)

«Այդ լուծման հիմքում փոխզիջումն է». Զատուլինը Պոզներին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր բանաձևը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաղորդավար Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ վերջերս Ղարաբաղ կատարած այցի պատճառով Զատուլինը կոշտ քննադատության է ենթարկվել Ադրբեջանում, և հետաքրքրվել է, թե ինչպես է խորհրդարանականը տեսնում հակամարտության լուծումը, հայտնում է Tert.am:
Զատուլինը նշել է, որ իր դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում վաղուց է ձևավորվել, և նա խորապես համոզված է, որ այս հակամարտությունը կարող էր արդեն լուծված լինել:
«Այդ լուծման հիմքում փոխզիջումն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետտությունը՝ Արցախի Հանրապետությունը, ոչ ոքի կողմից ճանաչված չէ, բայց այն գոյություն ունի և ապրում է: Եվ ուզում եմ ձեզ ասել, որ այն երբեք չի համաձայնվի մեկ այլ կարգավիճակի, թեկուզ ձևական վերադարձի Ադրբեջանի կազմ: Նույնիսկ ԽՍՀՄ փլուզման պահին Ադրբեջանի ճանաչումն ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքով չափազանցված էր, քանի որ այդ պահին՝ 1991 թվականին, հակամարտությունն արդեն 3 տարի է՝ ընթանում էր, և Ադրբեջանն ամբողջովին չէր ղեկավարում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը: Այդ իսկ պատճառով պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ու անկախությունն Ադրբեջանից»,- նշել է Զատուլինը:
Խորհրդարանականի կարծիքով՝ Ղարաբաղի կողմից փոխզիջումը պետք է լինի պատերազմի արդյունքում ինքնապաշտպանական ուժերի կողմից զբաղեցված Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների հանձնումն Ադրբեջանին: Նա նշել է, որ խոսքը 7 շրջաններից 5-ի մասին է, քանի որ մյուս երկուսը կապում են Ղարաբաղը Հայաստանի հետ:
Զատուլինի խոսքով՝ այս ծրագրի իրականացումը չի ստացվում երկու կողմերի «կատաղի ազգայնականների» պատճառով. Ադրբեջանում կարծում են, որ իրենք պետք է ստանան ամբողջ Ղարաբաղը, իսկ Հայաստանում համոզված են, որ արյունով վերցված հողերը չի կարելի հանձնել:
 
Տեսանյութում այդ հատվածը կարող եք լսել 24:45 րոպեից.
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search