Artsakhpress

Քաղաքական

«Վստահություն» կուսակցությունը հանդես է գալիս կառուցողական ընդդիմության դիրքերից.Գրիգորի Սահակյան

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը:

«Վստահություն» կուսակցությունը հանդես է գալիս կառուցողական ընդդիմության դիրքերից.Գրիգորի Սահակյան

«Վստահություն» կուսակցությունը հանդես է գալիս կառուցողական ընդդիմության դիրքերից.Գրիգորի Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բաց քվեարկության արդյունքում հիմնադիր համագումարի նախագահ է ընտրվել Գրիգորի Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ Գ.Սահակյանը բարի երթ ու արդյունավետ աշխատանք է մաղթել հիմնադիր համագումարի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել վստահության համար:

«Հարգելով գործող կուսակցությունների ծրագրերն ու գաղափարները, հաշվի առնելով ժամանակի պահանջը և հասարակությանը այլընտրանքի հնարավորություն տալու գերնպատակը, որոշում ենք կայացրել ստեղծել նոր՝ «Վստահություն» անունը կրող կուսակցություն՝ դավանելով ազգային պահպանողական գաղափարներ:Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձևավորված հիմնարար արժեքների ու բարոյական նորմերի պահպանումը: Մեր նպատակն անցյալում ստեղծվածը, հղկվածը, ժամանակի փորձությունները հաղթահարածը և արժեհամակարգ դարձածը սերնդեսերունդ փոխանցելն է: «Վստահություն» կուսակցությունը հանդես է գալիս կառուցողական ընդդիմության դիրքերից և պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն որդեգրելու նոր աշխատաոճ, միավորվելու հանուն ընդհանուր նպատակների:Կուսակցությունը ներկայացնում է ազատ արցախցուն, ով սիրում է իր երկիրն ու մշակույթը, ով պատրաստ է զարգանալ՝ զարգացնելով իր երկիրը, ով հավատում է իր երկրի ապագային և պատրաստ է պաշտպանել երկրի ու այդ երկրում ապրող իր երեխաների անվտանգությունը, ով պատրաստ է պայքարել սեփական երկրում արժանապատիվ աշխատանքի, կյանքի և ուսման հնարավորություն ունենալու համար, ով նպատակ ունի իր պապենական օջախում սերունդների համար աներկյուղ ապագա կառուցել:Մեր ապրած պատմական ժամանակաշրջանը մեզ հնարավորություն է տալիս հավաքվելու մեր պետության առանցքի շուրջ և հզորացնելու մեր երկիրը:Իր ծրագրային դրույթները կյանքի կչելու համար կուսակցությունը հայցում է հասարակության լայն շրջանակների վստահության քվեն»,-մասնավորապես ասել է նա:

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախագահ, համագումարի պատվիրակ Արթուր Հայրապետյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «Մենք վստահ ենք, որ հաշվի առնելով արդի ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադարձությունները և դրանցով պայմանավորված ներհանրապետական հասարակական, քաղաքական վիճակը՝ այսօր անհրաժետություն կա ստեղծելու մի քաղաքական միավորում, որն ունակ կլինի հանդես գալ Արցախի ազգային-պահպպանողական ուժերի ընդգծված դիրքում:

««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» և «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպություններն արդեն տևական ժամանակ է ինչ գործունեություն են ծավալում Արցախում: Այս կազմակերպությունների ակտիվ գործունեության շնորհիվ ունենք մեծ թվով համակիրներ ու անդամներ: Կազմակերպություններն իրենց գործունեության թիրախ են ընտրել պահպանել ազգայինը: Հանրությունը պետք է գիտակցի, որ չափազանց մեծ գնով ազատագրված երկիրը պետք է առաջ տանել ճիշտ գաղափարների և արժեքների քարոզմամբ ու կիրառմամբ:Մեր գործունեության ընթացքում հանդիպել ենք նաև գաղափարակից ընկերների, որոնց թվում են այսօր Վստահություն կոււսակցության շարքերում ընդգրկվող անձինք: Դա նույնպես իրար է մոտեցրել մեր կազմակերպություններն ու կուսակցությունը: Հենց գաղափարակից լինելու հանգամանքն է նպաստել, որպեսզի մեր մասնակցությունը բերենք «Վստահություն» կուսակցության ծրագրի մշակմանն ու կուսակցաշինարարական գործընթացին: Վստահ եմ, որ միավորելով մեր ներուժն ու հնարավորությունները կարող ենք ավելի համակարգված և կազմակերպված գործել՝ ի շահ արցախցու, ի շահ Արցախի Հանրապետության: Մենք մեծ պատրաստակամություն ենք հայտնում համատեղ առաջ ընթանալ՝ ի կատարոււմն կուսակցության հռչակած նպատակների»:

Արթուր Հայրապետյանն օգտվելով առիթից շնորհավորել է ուսանողներին՝ միջազգային տոն օրվա կապակցությամբ և նշել, որ ներկայիս քաղաքական ու հասարակական ոլորտներում ուսանողներն ունեն իրենց մեծ դերն ու նշանակությունը:

Համագումարին ելույթներով հանդես են եկել նաև նախաձեռնող խմբի անդամներ, համագումարի պատվիրակներ և այլք:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search