Artsakhpress

Քաղաքական

Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար

Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ–ին Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի շուրջ քվեարկությունը տապալելու քայլը:

Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար

Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է Armeniasputnik.am-ը:
Հիշեցնենք` հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո վետո է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ։
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» իր հեղինակային ծրագրի եթերում լրագրողը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվել են հայեր և այլ քրիստոնյաներ։
Սոլովյովի խոսքով` տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը սպասել է և սպասում է ԱՄՆ–ի կողմից այդ հանցագործությունը ճանաչելուն։
«Եվ ահա, թվում էր` վերջապես Կոնգրեսը և Սենատը ճանաչել են այն։ Բայց հանկարծ Էրդողանի հետ հանդիպումից հետո սենատորը վետո է դրանում այդ որոշման վրա։ Եվ հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե սկզբունքներ են, այլ հարգանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ և զուտ քաղաքականություն», – հավելել է Սոլովյովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Պատմական ճշմարտությունն ընդունել են բազմաթիվ այլ երկրներ ևս։
Սոլովյովը խոսել է նաև Իսրայելի մասին, որը մինչև հիմա պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդավարն այս թեմայով խոսել է Իսրայելի տարբեր քաղաքական գործիչների հետ։ Նա չի հասկանում, թե ինչպես իր ժողովուրդը (հաղորդավարը հրեական արմատներ ունի` խմբ.), անցնելով այդքան սարսափների և աղետի միջով և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետականություն ձեռք բերելով, պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Ինձ թվում է, որ դա սխալ է։ Ամեն դեպքում բարոյականությունը պետք է առաջնային լինի նույնիսկ մեծ քաղաքականության մեջ», – ասել է լրագրողը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -70-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել

Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

ԱՀ ոստիկանությունն իրազեկում է

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Search