Artsakhpress

Հասարակական

Նոյեմբերի 15-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Նոյեմբերի 15-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Նոյեմբերի 15-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 11:00-ին տեղի կունենա ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը:
Ժամը 11:00-ին Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի կունենա Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի կողմից բեմադրվող «Պոչատ աղվեսը» տիկնիկային ներկայացումը:
Ժամը 13:00-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա մասնաճյուղի գրադարան-ընթերցասրահի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ավարտին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Արցախի պետական համալսարանի միջև կկնքվի համագործակցության հուշագիր:
Ժամը 18:00-ին «Հեռանկար» հասարակական կազմակերպության գրասենյակում կկազմակերպվի «Ինչպես չդառնալ համացանցի զոհ» թեմայով դասընթաց, որի ընթացքում անդրադարձ կկատարվի համացանցում առկա վտանգներին, դրանցից զերծ մնալուն և պաշտպանվելուն:
Ժամը 19:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կբեմադրվի «Արա պա ստի պե՞ն կինի» ներկայացումը:
 
Ժամը 19:30-ին Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կցուցադրվի դանիական «Fighter» ֆիլմը: Մուտքն ազատ է:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերումֆեյսբուքումինստագրամում և յութուբի ալիքում:
 
«Արցախպրես» լրատվական գործակալությունն ամեն օր ներկայացնում է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների անոնսը: Շահագրգիռ անձանց հրավիրում ենք համագործակցության: Միջոցառումների մասին տեղեկատվություն կարող եք փոխանցել մեր էլեկտրոնային հասցեի (info@artsakhpress.am) կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -10-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

«Երբևէ չէի մտածում, որ ստիպված կլինեմ հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ». Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search