Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՀ-ն նախատեսում է մինչև 2025թ. վերացնել միությունում առկա խոչընդոտների զգալի մասը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում է մինչև 2025 թվականը վերացնել ԵԱՏՄ-ում այս պահին առկա 71 խոչընդոտների այն մասը, որոնք կապված են անդամ երկրներին տրված բացառությունների (արտոնություններ) հետ:

ԵԱՏՀ-ն նախատեսում է մինչև 2025թ. վերացնել միությունում առկա խոչընդոտների զգալի մասը

ԵԱՏՀ-ն նախատեսում է մինչև 2025թ. վերացնել միությունում առկա խոչընդոտների զգալի մասը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:
«Մենք ունենք ֆիքսված 71 խոչընդոտ, և աշխատում ենք բոլոր ուղղություններով: Խնդիրն այն է, որ այդ խոչընդոտների մեծ մասը օրենքով սահմանված խոչընդոտներ են, դրանք այսպես ասած այն բացառություններն են, որոնք տրված են երկրներին օրենքով: Եվ մենք հարց ենք բարձրացնում, որ այդ բացառությունները վերանան: Հիմա հարցը դրվելու է նաև նախագահների մակարդակով, որ բոլոր բացառությունները, որոնք երկրներին տրվել են բանակցությունների ժամանակ, մինչև 2025 թվականը վերացնեն»,-ասաց Մինասյանն ու հավելեց՝ բացառությունների վերացման հարցը պատրաստվում են լուծել մինչև 2025 թվականը:
Նա առավել խնդրահարույց համարեց առկա այն մոտ 20 խոչընդոտները, որոնք կապված են օրենսդրական բացերի հետ: Այդ բացերի արդյունքում միությունում հաճախ ազգային շուկաները մնացած մասնակիցների համար փակվում են։ Մոտ 20 խոչընդոտները կապված են նրա հետ, որ ազգային օրենսդրությունները չեն համապատասխանում վերազգային օրենսդրությանը, համապատասխանեցված չեն պայմանագրին: «Այսպես ասած, երկրներում խախտում է արձանագրվում, որը մենք բացահայտում ենք և առաջարկում երկրին այդ խոչընդոտը վերացնել»,-նշեց Մինասյանը:
Այնուամենայնիվ, Կոլեգիայի անդամը շեշտեց, որ վերջին 3 տարվա ընթացքում մոտ 40 խոչընդոտ արդեն վերացրել են, սակայն դա շարունակական գործընթաց է: Նա նկատեց՝ ծագում են տարբեր խնդիրներ, ամենաշատը՝ սննդամթերքի առք ու վաճառքի հետ կապված:
Անդրադառնալով Հայաստանին առնչվող հարցերին՝ Մինասյանը վստահեցրեց, որ իրենք լուծում են բոլոր այն խնդիրները, որ Հայաստանի կառավարությունը բարձրացնում է հանձնաժողովի առջև:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search