«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը
«Այս պահին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը կարող է դիտարկվել դիպուկ նախահարված՝ ուժեղ հարվածից առաջ, եթե Անկարան շարունակի իր տարածարջանային խաղերը Մոսկվայի հետ:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սիրիան, Թուրքիան, քրդական գործոնը եւ հայկական հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բայց չի բացառվում, ինչպես նշել ենք նախկինում, որ սա իրապես Մերձավոր Արեւելքի քարտեզի վերաձեւմանն ուղղված դիպուկ նախահարված է, ինչից էլ այսպես մտահոգվել է թուրքական կառավարությունը: Իսկ պատճառ ունի, քանի որ հակաթուրքական տրամադրություններ եղել են, հատկապես եվրոպական ուղղությունից, որոնք ավելի են մեծացել՝ հոկտեմբերի 9-ին Սիրիայի տարածք Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո:
Թուրքիան քրդերի դեմ պայքարից չի հրաժարվել, սակայն փորձելու է ավելի եռանդով աշխատել հայկական հարցի նոր արծարծման դեմ: Ինչպես մեր ազգակից, թուրքական խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն է նշել. «Թուրքիան ստեղծվել է մեծ ստի ու մեծ հանցանքի վրա», ինչն էլ ենթադրում է, որ գալու է պատասխան տալու ժամանակը:
Եվ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը, փոխհատուցման իրավական պարտադրանքներից բացի, ունի նաեւ պատժիչ կողմը, ինչ էլ նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահը կքննարկի ԱՄՆ-ի նախագահի հետ: Անկարային առավել հեշտ կլինի հետագայում հայկական հարցի ծավալումներից խուսափել, եթե այն մնա բացառապես բարոյական ոլորտում: Վստահաբար քննարկվելու է նաեւ քրդական հարցը եւ ոչ միայն Սիրիայի քրդերի:
Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց բացի, սատարելու է նաեւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներին: Եվ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը դա եւս նկատի է առել՝ նշելով. «Ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլեւ կիրառական նշանակություն»: Ընդունման նախօրեին նա հանդիպումներ էր ունենում ԱՄՆ-ում, եւ ներկա է գտնվել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձեւի քննարկմանն ու ընդունմանը…»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-: