Artsakhpress

Քաղաքական

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Մարիա Կրիստինա վան Կոլդամին (Maria Christina van Koldam)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը հույս է հայտնել, որ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:
Մարիա Կրիստինա վան Կոլդամը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ Նիդերլանդները մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման անհրաժեշտությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search