Գիշերային ժամերին միայնակ, փողոցով քայլելիս հայաստանցիները իրենց զգում են նույնքան ապահով և անվտանգ, որքան շվեյցարացիները՝ Շվեյցարիայում։
Հայաստանում մարդիկ իրենց ապահով են զգում նույնքան, որքան Շվեյցարիայում. Gallup
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնի է դարձել Gallup կազմակերպության հարցումներից, որոնք արվել են ամբողջ աշխարհում:
Հայաստանն ու Շվեյցարիան այս ցուցանիշով կիսում են 6-7-րդ հորիզոնականները։ Այս երկու երկրներում մարդկանց 89 տոկոսն իրեն ապահով է զգում։ Իսկ առաջատար հնգյակն ունի այս տեսքը․
- Սինգապուր – 94 տոկոս,
- Նորվեգիա – 93 տոկոս,
- ԱՄԷ – 93 տոկոս,
- Սլովենիա – 90 տոկոս,
- Թուրքմենստան – 90 տոկոս։
Հակառակ բևեռում հայտնվել են պատերազմական կամ ճգնաժամային վիճակում գտնվող երկրները՝ Աֆղանստանը (26 տոկոս) և Վենեսուելան (13 տոկոս)։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-: