Artsakhpress

Քաղաքական

«Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը». Լավրով (տեսանյութ)

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը:

«Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը». Լավրով (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: 
«Մենք ամեն կերպ նպաստում ենք նրան, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրները լուծվեն: Մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք, այսպես կոչված, ցյուրիխյան արձանագրությունների կնքմանը, չնայած որ զգուշանում էինք դրանց մեծ նշանակություն տալուց և այն հաշվարկներից, որ դրանք կարող են իրականանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից անկախ»,- նշել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ չնայած հայ-թուրքական արձանագրությունների ցավալի ճակատագրին, Մոսկվան պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, սակայն դրա համար երկու կողմերն էլ պետք է շահագրգռված լինեն:
«Մենք ոչ մի հիմք չենք տեսնում ենթադրելու, որ ինչ-որ մեկը պատերազմ կսկսի այս երկրների միջև, բայց ամեն դեպքում մենք անում ենք ամեն ինչ, որ այստեղ խաղաղություն և փոխշահավետ համագործակցություն հաստատվի»,- ավելացրել է ՌԴ արտգործնախարարը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր 2008 թվականին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2008 թվականի սեպտեմբերի 6-ին այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ ժամանեց Երևան՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու: Տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպումը Երևանում, որը լայնորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլում: Այս այցը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին Գյուլի հրավերով 2009 թվականի հոկտեմբերի 14-ին մեկնեց Թուրքիա՝ հավաքականների պատասխան խաղը դիտելու:
Հենց 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին արձանագրություններ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հրաման ստորագրեց կասեցնելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը՝ նշելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
2018 թվականի մարտի մեկին Սերժ Սարգսյանը չեղարկեց արձանագրությունները: Նա նշեց, որ Հայաստանն ամեն ինչ արեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը չթողնի գալիք սերունդներին, սակայն Անկարան ոչ մի քայլ չարեց արձանագրությունների վավերացման և ուժի մեջ մտնելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԱրՊՀ-ի թիմը մասնակցել է ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին. թիմի անդամներին դահլիճից դուրս են հրավիրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search