Ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ Աբրահամ Պետոյանին:
Ահաբեկիչներն այսօր սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը. Տեսանյութ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում «Արևելքի»-ը:
Նրանք սպանվել են Դեր Զորում, երբ սեփական ավտոմեքենայով մեկնել էին օգնություն ցուցաբերելու Դեր Զորում ապրող մի քանի հայ ընտանիքների և տեղեկանալու համայնքի կյանքի մասին:
Հայ քահանայի և նրա հոր վրա կրակել են զենքով: Նրանց ուղեկցած սարկավագը վիրավորվել է: