Մասնագետներն ընտրել են յուրաքանչյուր տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակները՝ սկսած 2010 թվականից:
Հայտնի են վերջին տասնամյակի լավագույն տեսահոլովակները
Gotye-ի 1,2 միլիարդ դիտումներով Somebody That I Used To Know տեսանյութը դարձել է 2011 թվականի համար լավագույնը:
2012-ին 404 միլիոն դիտումով Pink-ի Try-ը դարձել է ամենասիրվածը:
2013-ին Մայլի Սայրուսի Wrecking Ball-ը ունեցել է 1 միլիարդ, 2014-ին Sia-ի Chandelier տեսահոլովակը՝ 2.1 միլիարդ դիտում: 2015-ին Ջասթին Բիբերի Sorry տեսահոլովակը դիտել են 3.2 միլիարդ անգամ:
Ցուցակում ներառվել են նաև 2016-ին Բեյոնսեի Formation-ը, 2017-ին՝ Լուիս ֆոնսիի և Daddy Yankee-ի Despacito-ն, 2018-ին՝ Դրեյքի God’s Plan-ի տեսահոլովակը, իսկ 2019-ին` Jonas Brothers-ի Sucker երգի տեսահոլովակը: