Artsakhpress

Քաղաքական

Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանային անթույլատրելի վարքագիծը:

Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է՝ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Սենատը պետք է ընդունի  Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին:
Ռոբերտ Մենենդեսը հիշեցրել է Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, եւ նշել, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Թուրքիան ջանք չի խնայում նման բանաձեւի ընդունումը Սենատում արգելելու համար: Ըստ նրա՝ Անկարան գիտի, որ եթե բանաձևը քվեարկության դրվի, ապա այն կընդունվի:
Սենատորը շեշտել է, որ Սենատը պետք է տեղի չա թուրքական ճնշումներին ու անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -17-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Search