Artsakhpress

Սպորտ

GCT. Երկրորդ խաղային օրն Արոնյանն ավարտել է առանց հաղթանակի

Բուխարեստում ընթացող արագ շախմատի Grandchesstour-ի հերթական փուլի մրցաշարում նոյեմբերի 7-ին տեղի են ունեցել չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տուրի պարտիաները:

GCT. Երկրորդ խաղային օրն Արոնյանն ավարտել է առանց հաղթանակի

GCT. Երկրորդ խաղային օրն Արոնյանն ավարտել է առանց հաղթանակի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Վլադիսլավ Արետմիևի հետ, փոխանցում է sport.news.am-ը:
Հինգերորդ տուրում Արոնյանը սևերով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, իսկ վեցերորդ տուրում՝ սպիտակներով ոչ ոքի խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Այժմ Լևոն Արոնյանը 6 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:
Նոյեմբերի 8-ին Արոնյանը կանցկացնի 7-րդ, 8-րդ և 9-րդ տուրի պարտիաները՝ մրցելով ուկրաինացի Անտոն Կորոբովի, ամերիկացի Ուեսլի Սոյի և հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 10-ին:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:
արգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -64-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search