Artsakhpress

Հասարակական

Մայրաքաղաքում կազմակերպվել է հակածխախոտային ակցիա

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կողմից Ստեփանակերտում այսօր կազմակերպվել էր հակածխախոտային ակցիա:

Մայրաքաղաքում կազմակերպվել է հակածխախոտային ակցիա

Մայրաքաղաքում կազմակերպվել է հակածխախոտային ակցիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Սարգսյանն ասել է, որ նախարարության երիտասարդության հարցերի բաժինը 2019 թվականի տարեսկզբին կազմված տարեկան աշխատանքային պլանում ներառել էր նաև «Առողջ ապրելակերպ» ծրագիրը, որով նախատեսվում է ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքում և Արցախի բոլոր շրջաններում, համագործակցելով շրջանների վարչակազմերի մշակույթի բաժինների հետ, իրականացնել մի շարք միջոցառումներ:
Մեր զրուցակիցը նշել է, որ, ընդհանուր առմամբ, նախատեսված են 14 միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են ակցիաներ, ֆիլմի ցուցադրություններ, հեծանվավազք, քայլարշավ, դասախոսություններ և այլն:
«Հակածխախոտային ակցիան նախարարությունն իրականացնում է Արցախի կամավորների միության հետ համագործակցությամբ: Ակցիայի ընթացքում մենք քայլում ենք փողոցով, մոտենում այն անցորդներին, ովքեր ծխում են, և նրանց առաջարկում ենք տեղում հրաժարվել ծխախոտից:
Վերցնելով նրանց ձեռքին եղած ծխախոտի պարունակությունը՝ փոխարենը տալիս ենք քաղցրավենիք և «Առողջ ապրելակերպ» թեմայով տեղեկատվական թերթիկներ: Պետք է նշեմ, որ ակցիան կազմակերպվել էր նաև նախորդ տարիներին»,- ավելացրել է Ա. Սարգսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Search