Artsakhpress

Քաղաքական

ՀՀ արտգործնախարարի արձագանքն ադրբեջանական սադրանքին սպառիչ էր և դիպուկ

Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բարձրաձայնած թեզերը դիպուկ էին, իսկ պատասխաններն ադրբեջանցիների կողմից բարձրաձայնած սադրիչ հարցադրումներին՝ սպառիչ:

ՀՀ արտգործնախարարի արձագանքն ադրբեջանական սադրանքին սպառիչ էր և դիպուկ

ՀՀ արտգործնախարարի արձագանքն ադրբեջանական սադրանքին սպառիչ էր և դիպուկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջին,կարևոր էր ամրագրումն առ այն, որ պատերազմ սկսելու ադրբեջանական կողմի սպառնալիքներն այլևս արդիական չեն և չեն կարող բանակցային գործընթացում օգտագործվել հայկական կողմերի դեմ՝ որպես ճնշման լծակ: Այլ կերպ ասած, Ադրբեջանի՝ պատերազմ սկսելը որպես զիջում ներկայացնելու փորձերը հիմնազուրկ են, քանի որ պատերազմը կործանարար կլինի ողջ տարածաշրջանի համար:
Երկրորդ, կարևոր էր արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն, ունենալով իր ժողովրդի կողմից ստացած բանակցելու մանդատը և նրա լիարժեք աջակցությունը, չի ընդունի հակամարտության լուծման որևէ տարբերակ, որը չի արժանանա սեփական հանրության աջակցությանը: Այլ կերպ ասած, ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանի իշխանությունների լեգիտիմ լինելու փաստն ամենևին չի նշանակում, որ հայկական կողմը կարող է գնալ միակողմանի կամ ոչ համաչափ զիջումների, այն պարագայում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել իր առավելապաշտական դիրքորոշումը:
Երրորդ, կարևոր էր անդրադարձն Ադրբեջանի կողմից բարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանությանը, որն անթույլատրելի է և պետք է արժանանա միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Այս համատեքստում, նախարարի կողմից բարձրաձայնված թեզն ավելի քան ընկալելի և տրամաբանական էր. չես կարող մի կողմից խաղաղության շուրջ բանակցել, մյուս կողմից պատերազմ քարոզել: 
 
Չորրորդ, կարևոր էր շեշտադրումն առ այն, որ Հայաստանը, հանդիսանալով Արցախի անվտանգության միակ երաշխավորը, չի կարող անտարբեր մնալ Արցախի բնակչության անվտանգության խնդրին: Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ կեցվածքը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ Արցախի բնակիչները չեն կարող անվտանգ լինել Ադրբեջանի կազմում և Արցախի կարգավիճակը, որը չի կարող լինել ավելի ցածր, քան այսօր է, հանդիսանում է նրանց անվտանգության հիմնական և կարևոր գրավականը:
Ամփոփելով, կարող ենք փաստել, որ հայկական կողմին ևս մեկ անգամ հաջողվեց միջազգային հանրության համար ընկալելի լեզվով ընդգծել հայկական կողմերի կառուցողական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ տուրք չտալով ադրբեջանական կողմի սադրանքներին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որաը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search