Artsakhpress

Սփյուռք

Ամերիկահայ մարզիկ Էդմեն Շահբազյանը հայտնվել է UFC վարկանիշի թոփ տասնյակում

Խառը մարտարվեստների միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը ընդգրկվել է UFC մրցաշարի վարկանշային աղյուսակի առաջատար տասնյակում:

Ամերիկահայ մարզիկ Էդմեն Շահբազյանը հայտնվել է UFC վարկանիշի թոփ տասնյակում

Ամերիկահայ մարզիկ Էդմեն Շահբազյանը հայտնվել է UFC վարկանիշի թոփ տասնյակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, 21-ամյա մարզիկը, որը հայտնի է «Ոսկյա տղա» անունով, Բրեդ Տավարեսի դեմ Նյու Յորքում տարած հաղթանակից հետո բարձրացել է վարկանշային աղյուսակում և հայտնվել ուժեղագույնների տասնյակում, հայտնում է Tert.am-ը:

Ընդհանուր առմամբ, Շահբազյանը 3 հաղթանակ է տարել UFC մրցաշարում, իսկ ողջ կարիերայի ընթացքում 11 անգամ ուժեղ է գտնվել մրցակիցներից՝ ոչ մի անգամ չպարտվելով մարտերում: Էդմեն Շահբազյանը երազում է դառնալ UFC-ի ամենաերիտասարդ չեմպիոնը պատմության մեջ:

Հիշեցնենք, որ Տավարեսին նա հաղթել էր նոկաուտով Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր գարդեն» մարզահամալիրում տեղի ունեցած մարտի ժամանակ, որին ներկա էր գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մենամարտից առաջ Էդմենը բեմ էր բարձրացել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ուղեկցությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search