Artsakhpress

Սփյուռք

Դատական հայց է ներկայացվել Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի դադարեցման համար

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին:

Դատական հայց է ներկայացվել Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի դադարեցման համար

Դատական հայց է ներկայացվել Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի դադարեցման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել այս կանոնադրությունը, հայտնում է Ermenihaber-ը:
Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն է ստեղծել պոլսահայ համայնքում: Վերջերս ստեղծված «Հանրային նախաձեռնող խումբը» դատական հայց է ներկայացրել կանոնադրության առնչությամբ: Խումբը այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրիարքի տեղապահ Սահակ սրբազան Մաշալյանին, Հոգևոր խորհրդի ղեկավար Արամ Աթեշյանին և Նախաձեռնարկ մարմնի անդամներին ուղղված իրենց կոչերը՝ բողոքարկելու կանոնադրության խնդրահարույց կետերը, որևէ արդյունք չեն տվել:

«Բոլորը շարունակեցին մտածել, որ մեր ապագան վտանգելու գնով փրկում են ներկան: Բոլորն ընդունում են, որ այս կանոնադրությունը խնդրահարույց է, սակայն բոլորն էլ պարտվում են աշխարհիկ թուլություններին: Որպեսզի կարողանանք նայել գալիք սերունդների աչքերի մեջ և նրանց ավելի հուսալի ապագա թողնել, իրավական գործընթաց ենք սկսել կանոնադրության և ընտրական գործընթացի դադարեցման համար»,- նշվել է հայտարարության մեջ:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search