Artsakhpress

Մշակույթ

Համերգային ծրագրով Շուշիում հանդես կգա «Նարեկացի» նվագախումբը

Նոյեմբերի 2-ին` ժամը 12:00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում Վարդան Բադալյանի և Լուսինե Միրզախանյանի մասնակցությամբ հանդես կգա «Նարեկացի» նվագախումբը:

Համերգային ծրագրով Շուշիում հանդես կգա «Նարեկացի» նվագախումբը

Համերգային ծրագրով Շուշիում հանդես կգա «Նարեկացի» նվագախումբը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «Նարեկացի» նվագախումբը կյանք է ստացել և առ այսօր գործում է Նարեկացի Արվեստի Միության հարկի ներքո հիմնադիր-նախագահ Նարեկ Հարությունյանի հոգածությամբ:
«Նվագախմբի ստեղծման և կայացման գործում իրենց անշահախնդիր մասնակցությունն են ունեցել երաժիշտ Արա Գևորգյանը, բարերարներ Ալֆրեդ Թերզիբաշյանը, Պիեռ և Տիրան Բաղդադյանները, Գարո Եղնուկյանը և առաջին գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանը, ինչպես նաև ներկայիս գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը: Նվագախմբի առաքելությունն է երաժշտության միջոցով կապ հաստատել հայկական դարավոր մշակութային ժառանգության հետ՝ կամրջելով անցյալը, ներկան և ապագան: Նվագախումբը 2008 թվականից ի վեր համերգներով բազմիցս շրջագայել է ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանի մարզերում»,- նշել է Մ. Անդրեասյանը և ավելացրել, որ համերգին մուտքն ազատ է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search