Artsakhpress

Հասարակական

Հայաստանում կսկսեն բլոքչեյն տեխնոլոգիաներ ուսուցանել

«Լույս» հիմնադրամը նախաձեռնում է կրթական-վերլուծական ուղղվածության ստեղծում, որը կղեկավարի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Հայաստանում կսկսեն բլոքչեյն տեխնոլոգիաներ ուսուցանել

Հայաստանում կսկսեն բլոքչեյն տեխնոլոգիաներ ուսուցանել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասել է հիմնադրամի տնտեսական հարցերով փորձագետ Հայկանուշ Այվազյանը, բլոքչեյն տեխնոլոգիաները նորարարական ճյուղ է, որը զարգանում է մեծ արագությամբ, ներթափանցում տարբեր ոլորտներ եւ ավելի տարածվում:
Նրա խոսքով՝ այսօր բլոքչեյն տեխնոլոգիաները զարգացման նոր փուլ են անցնում, եւ «Լույս» հիմնադրամը ձգտում է իր լուման ներդնել Հայաստանում այդ տեխնոլոգիաների տարածման գործում: Մասնավորապես, հիմնադրամը մտադիր է դառնալ շղթայի նախնական օղակն ու իր վրա վերցնել բլոքչեյն տեխնոլոգիաների ուսուցումը: «Այսուհետ մեզ մոտ՝ «Լույս» հիմնադրամում, կգործի կրթական-վերլուծական ուղղվածություն, որը կղեկավարի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: Արդեն սկսվել է այդ ոլորտում կրթության եւ հետազոտական աշխատանքի նկատմամբ բոլոր հետաքրքրվածների նախնական գրանցումը»,- հայտարարեց Այվազյանը:
Այս նախաձեռնության կրթական մասը կունենա մի քանի մակարդակներ, որոնք կհարմարեցվեն ինչպես բլոքչեյնի մասին պատկերացում չունեցող սկսնակներին, այնպես էլ այդ տեխնոլոգիաների մասին որոշակի տեղեկություն ունեցող մարդկանց։
Հիմնադրամի իրավական հարցերի փորձագետ Հովհաննես Ադաբաշյանն իր հերթին նշեց, որ պարապմունքները կանցկացնեն ոլորտի հայ առաջատար մասնագետները։ «Առաջիկայում կհրապարակվի մասնագետների ցուցակը, ովքեր կփոխանցեն բլոքչեյն տեխնոլոգիաների ոլորտի իրենց գիտելիքները։ Մենք արդեն աշխատում ենք արտերկրից պրոֆեսիոնալներ ներգրավելու ուղղությամբ , դրանով իսկ հետագայում իրենց հմտությունները կփոխանցեն նաեւ արտերկրյա մասնագետները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հիմնադրամը շեշտադրում է այն, որպեսզի, մեծ թվով մասնագետներ պատրաստելով, խթանվի այդ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ  համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -65-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Search