Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության և մեծահարուստների մասին զեկույցը:
Շվեյցարական բանկը հրապարակել է համաշխարհային հարստության զեկույցը. հայերի համատեղ կարողությունը կազմում է 42 մլրդ դոլար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, համաձայն զեկույցի տվյալների՝ Հայաստանը պատկանում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին: Հայաստանի բնակչության համատեղ հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար:
Վրաստանը նույնպես դասվել է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին, որի բնակչության ընդհանուր հարստությունը կազմել է 37 մլրդ դոլար:
Ադրբեջանն ընդգրկվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում: Բնակչության համատեղ կարողությունը կազմել է 83 մլրդ դոլար:
Credit Suisse-ի գնահատմամբ՝ 2019-ին Հայաստանի մեկ քաղաքացուն բաժին ընկնող հարստության ծավալը կազմել է 19 517 դոլար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-: