Artsakhpress

Տնտեսական

Վարչապետ Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Վարչապետ Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հարցեր

Վարչապետ  Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վաչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Կառավարության ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում երկուստեք կարևորել են տարբեր ոլորտներում կապերի ընդլայնումը, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ, ինչը վկայում է երկու երկրների և ժողովուրդների ամուր կապերի մասին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Նարենդրա Մոդիին ուղղված Հայաստան այցելելու իր հրավերը և համոզմունք հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: 
Կիշան Դան Դևալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայմամբ և ամրապնդմամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, բիզնես կապերի խորացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին և այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերություններին ու փոխգործակցության ընդլայնմանը:  
 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

Search