Artsakhpress

Հասարակական

Միրզա Դինայի` 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը

«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային։

Միրզա Դինայի` 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը

Միրզա Դինայի` 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միրզա Դինային Սիրիայում և Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Նա 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել հոկտեմբերի 19-ին «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։

IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգև, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Նա ընտրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին։ Այդ կազմակերպություններն են.

• «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպություն («Օդային կամուրջ Իրաք»)
• «ՍԻԴ» հիմանդրամ (SEED Foundation)
• «Շայ» հիմնադրամ (Shai Fund)

«Ավրորա» մրցանակի նախկին դափնեկիրներն են՝ բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016), ամերիկացի վիրաբույժ և միսիոներ Թոմ Քաթինան (2017) և ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը (2018)։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացրել նաև 2019թ. «Ավրորա» մրցանակի մյուս երկու հերոսներին` եմենցի իրավապաշտպան և ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին և Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր և տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային, ինչպես նաև տրամադրել նրանց 50.000-ական ԱՄՆ դոլարի պարգև, հայտնում է Panorama.am:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search