Միխայիլ Խաչատուրյանի հարազատները մտադիր են վիճարկել նրա կրտսեր դստեր անմեղսունակությունը
Դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականներն ուզում են, որ դատարանն առավելագույն պատիժ սահմանի բոլոր երեք քույրերի համար, և չեն հավատում, որ կրտսեր դուստրը անմեղսունակ է։
Read more: https://armeniasputnik.am/russia/20191018/20804869/mixayil-xachaturyani-harazatnery-mtadir-en-vitcarkel-nra-krtser-dster-anmexsunakutyuny.html
Միխայիլ Խաչատուրյանի հարազատները մտադիր են վիճարկել նրա կրտսեր դստեր անմեղսունակությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միխայիլ Խաչատուրյանի ազգականները պատրաստվում են վիճարկել նրա կրտսեր դստեր` Մարիայի անմեղսունակության մասին եզրակացությունը։ Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին մասին 360 հեռուստաալիքին պատմել է նրանց փաստաբան Գեորգի Չուգուաշվիլին։
Նա նշել է, որ իրենց կողմը կպնդի, որ ևս մեկ անգամ անցկացվի հոգեբանական–սեռահոգեբուժական փորձաքննություն և կպաշտպանի այն դիրքորոշումը, որ աղջիկն ամեն ինչ գիտակցել է հանցագործության պահին։ Եթե դա նրանց հաջողվի` Մարիային սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում։
Ավելի վաղ փորձաքննությունը խոստովանել է, որ կրտսեր քույրը հոր սպանության պահին անմեղսունակ է եղել և չի գիտակցել, թե ինչ է անում։ Այդ պատճառով դատարանը չի կարող նրա համար պատիժ սահմանել, միայն կարող է հարկադիր բուժման ուղարկել։
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։