Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել Շվոն Նեշ-Մարշալը

Արցախի պետական համալսարանում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Չարի խնդիրը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Նյու Յորքի Մանհետտենվիլ քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր Շվոն Նեշ-Մարշալը:

ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել Շվոն Նեշ-Մարշալը

ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել  Շվոն Նեշ-Մարշալը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շվոն Նեշ-Մարշալն ասել է, որ Արցախում է մի շարք նպատակներով:
«Արցախի բուհերում հանդես եմ գալու դասախոսություններով և  հանդիպումներ եմ ունենալու տարբեր գործիչների հետ:Այստեղ գտնվելու հիմնական պատճառներից մեկն է նաև դիպլոմներ հանձնելը՝ «Քրիստոնյաները կարիքի մեջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում անցկացվող անգլերենի և իտալերենի դասընթացների մասնակիցներին: Այսօրվա դասախոսության թեման տեխնիկական է, և ես կխոսեմ շատ պարզ, որպեսզի հասկանալի լինի ներկաներին:Չարի գոյությունը շատ մեծ խնդիր է, և այն կարծես կործանում է մեր հույսերը: Ես կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ միշտ էլ հույսով ապրեն:Ապագայում շատ մեծ ծրագրեր ունեմ կապված Արցախի հետ և կփորձեմ այստեղ զարգացնել մի շարք ուղղություններ:Ցանկանում ենք նաև իտալացի մասնագետ ուղարկել Արցախ՝ համալսարանում դասավանդելու համար»,-մասնավորապես ասել է նա: 
Դասախոսության վերջում ուսանողները  հանդես են եկել հարցադրումներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search