Artsakhpress

Հասարակական

Լևոն Հայրապետյանը բացառիկ և յուրահատուկ մարդ էր. Վանքում հարգել են բարերարի հիշատակը

Արցախցի գործարար, մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում նրա հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի մոտ վանքեցիները համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ և ծաղկեպսակ են խոնարհել:

Լևոն Հայրապետյանը բացառիկ և յուրահատուկ մարդ էր. Վանքում հարգել են բարերարի հիշատակը

Լևոն  Հայրապետյանը  բացառիկ  և  յուրահատուկ  մարդ  էր. Վանքում  հարգել  են  բարերարի  հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրուցյում  Վանքի   համայնքի     ղեկավար  Անդրեյ  Սարգսյանն  ասել  է, որ   Լևոն Հայրապետյանին գյուղում բոլորն են հիշում ու մեծարում:
Խոսելով  Լևոն Հայրապետյանի  մասին՝    համայնքի  ղեկավարն  ավելացրել է. «Լ.   Հայրապետյանը  բացառիկ  և  յուրահատուկ  մարդ  էր:  Նա  մեր  հայրենիք  այն   նվիրյալ  զավակներից  է, ով  ամբողջ  հոգով ու  սրտով   նվիրված  էր  իր   ժողովրդին: Նա  հայրենասեր, ազգասեր,  բարի  կամքի  տեր, սրտաբաց  ու   անկեղծ    մարդ  էր:  Նա ամեն ինչ  արել է, որպեսզի   հայրենի  Վանք  գյուղը դարձնի   Արցախի ամենագեղեցիկ  ու զարգացած համայնքներից   մեկը։ Գյուղում կառուցել  է   դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց,  համայնքի  կենտրոն,   մի  շարք   այլ  օբյեկտներ,  ասֆալտապատել  է    ճանապարհները, ինչպես  նաև  իր   նախաձեռնությամբ   կյանքի   են  կոչվել    ենթակառուցվածքներ:  Համայնքի  բնակիչների  մեծ  մասը՝  շնորհիվ մեր  շատ  սիրելի    ու  հարգելի  Լ. Հայրապետյանի,   ապահովված  են  աշխատանքով:  Մեր  գյուղը  ոչ  միայն  տեղացիների, այլև արտերկրից  ժամանածների  համար    համար  դարձել  է   զբոսաշրջային  վայր:  Մենք  պարտավոր  ենք     ցանկացած  պահի   հիշել  ու   մեծարել    Լ.  Հայրապետյանի վառ   հիշատակը»:    
 
Այսօր՝  ժամը  14:00-ին,    Վանքի  Գուրգեն  Հայրապետյանի  անվան հիմնական դպրոցում   կազմակերպվել  է  նաև ցերեկույթ՝  ի  հիշատակ   Լևոն  Հայրապետյանի    մահվան   երկրորդ տարելիցի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ռուսական ռազմաբազան ՀՀ–ում գեղեցկության համար չէ. եթե սահմանային միջադեպերի հարցով ՀՀ–ն դիմի ՀԱՊԿ–ին, ապա կգործարկվեն նախատեսված մեխանիզմները. Զատուլին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Search