Artsakhpress

Քաղաքական

«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակի հիշեցումը՝ Բաքվին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթները:

«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակի հիշեցումը՝ Բաքվին

«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. ԱԳՆ խոսնակի հիշեցումը՝ Բաքվին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաեւ, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը, ԱԳՆ խոսնակն ասել է.
«Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթեւակի հիշեցում անել, որ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: Մենք հետեւողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցերը: Մենք հետեւողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ»:
Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաեւ ծագումով հայերի՝ Ադրբեջան այցելելու հետ կապված խնդիրներին՝ ներկայացնելով խնդրի լուծման յուրօրինակ տարբերակ: Այս առնչությամբ ԱԳՆ խոսնակը նշել է.
«Այն, որ հայերը Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ: Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաեւ այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է».  հայտնում է News.am-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search