Artsakhpress

Քաղաքական

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, «Հանուն Արցախի» համազգային շարժման նախաձեռնող Վիտալի Բալասանյանը Հայաստանում, Արցախում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ այսօր հրավիրել է մամուլի ասուլիս:

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` իր խոսքում Վիտալի Բալասանյանն ասել է, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանության վարած քաղաքականությունը Արցախի հարցում շարունակությունն է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության:
 
«Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր Արցախին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Նա այդ ծրագրից չի հրաժարվել: Այն տեսլականը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, չկա այդպիսի տեսլական: Այն, որ ասում է՝ նոր փաստաթղթեր է փոխանցել Արցախի իշխանություններին, դա, գուցե, հին փաստաթղթեր են, նոր փաստաթուղթ չի հանձնել: Տարիներ շարունակ բանակցություններում ինչի մասին պետք է խոսվեր, թե’ ՀՀ նախագահը, թե’ արտաքին գործերի նախարարը ներկայացրել են Արցախի իշխանություններին, կամ Երևանում քննարկել են, ինչի մասին պետք է խոսվի կայանալիք բանակցություններում»,- նշել է Վ. Բալասանյանը:
 
Նրա խոսքով` Արցախը միշտ լինելու է հայկական, նվազագույնը ներկա տարածքներով: «Երբևիցե Արցախը ՀՀ մարզ չի լինելու: Արցախն այսօր ունի 12 հազար քմ տարածք, 150 հազար բնակչություն, ունի Սահմանադրություն, պետական ինստիտուներ, և Արցախը երկրորդ հայկական պետությունն է»,- ավելացրել է Վ. Բալասանյանը:
 
Մամուլի ասուլիսին Վ. Բալասանյանը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված հարցերին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search