Artsakhpress

Քաղաքական

Տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի և Արցախի մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն

Հոկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն։

Տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի և Արցախի մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն

Տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի և Արցախի մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրեցին ԱՀ ԱԳՆ-ից, ամփոփվել են հոկտեմբերի 11-ին կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի արդյունքները։ Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախի դիվանագետների հետևողական աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը՝ ուղղված Համաժողովի շրջանակներում ստեղծված Արցախի բարեկամների «Պրո Արցախ» միջազգային ցանցի ընդլայնմանը, որի գործունեությունը միտված կլինի միջազգային ասպարեզում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը և նրա ժողովրդի օրինական շահերի պաշտպանությանը։
 
Խորհրդակցության ընթացքում արտերկրում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ներկայացրել են Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների իրականացման ընթացքը. տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար նոր գաղափարների և մոտեցումների վերաբերյալ։
 
Անդրադառնալով Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններին՝ Մասիս Մայիլյանն ընդգծել է միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը՝ ուղղված Արցախի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծմանը և միջազգային ասպարեզում երկրի շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը։ Արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները և արձանագրված հաջողությունները ոչ միայն թույլ կտան մեղմացնել Ադրբեջանի անզիջում բանակցային  դիրքերը, այլև կնպաստեն Արցախի անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։
 
Խորհրդակցության արդյունքներով Արցախի ԱԳՆ ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Search