Artsakhpress

Տնտեսական

Արցախ ներմուծված ապրանքների ծավալը 2019 թ.-ի 9 ամիսների ընթացքում աճել է 14.2%-ով

Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 102.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 12.8 մլրդ դրամով կամ 14.2 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

Արցախ ներմուծված ապրանքների ծավալը 2019 թ.-ի 9 ամիսների ընթացքում աճել է 14.2%-ով

Արցախ ներմուծված ապրանքների ծավալը 2019 թ.-ի 9 ամիսների ընթացքում աճել է 14.2%-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 82.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78.9 մլրդ դրամի դիմաց կամ ավել 4.4 %-ով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 2019 թ.-ի ինն ամիսների ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 65.4 %-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 34.2%-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար` 86.5 % և 11.9 %:
 
Ապրանքանյութական արժեքների ներմուծման և արտահանման գործարքներ են իրականացվել նաև Քարվաճառ-Վարդենիս նոր ճանապարհահատվածի առաջին կիլոմետրում տեղակայված նորաբաց «Միջնաբերդ» հսկիչ կետով: Մասնավորապես՝ համաձայն հսկիչ կետում արձանագրված տվյալների, սեպտեմբեր ամսվա ընթացքում ներմուծումները կազմել են 13.8 մլն դրամ, արտահանումները` 2.2 մլն դրամ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search