Artsakhpress

Վերլուծական

Թուրքիան կարող է հարձակվել Ղամշլույի վրա, հայերն այնտեղ են կենտրոնացած. Ռուբեն Սաֆրաստյան

Շատ մտահոգիչ է, Թուրքիան Սիրիայում ագրեսիվ գործողություններ կատարելու համար կարողացել է ստանալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի թույլտվությունը, թուրքական ագրեսիան ինքնիշխան Սիրայի դեմ կարող է հանգեցնել տարածաշրջանային լարվածության ավելացմանը, սրմանը:

Թուրքիան կարող է հարձակվել Ղամշլույի վրա, հայերն այնտեղ են կենտրոնացած. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան կարող է հարձակվել Ղամշլույի վրա, հայերն այնտեղ են կենտրոնացած. Ռուբեն Սաֆրաստյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Կան տվյալներ, որ զոհվում է խաղաղ բնակչություն, ՄԱԿ-ի հատուկ ծառայությունների կողմից տվյլաներ են տարծվում, որ փախստականների թիվը հասնում է տասնյակ հազարների և դեռ ավելանում է: Թուրքական զորքերը և նրանց դաշնակիցները, որոնք, ըստ էության, ծայրահեղական սիրական ընդդիմությունն են ներկայացնում իրականացնում են զանգավածային սպանություններ, խոսվում է հարյուրավոր սպանվածների մասին: Սա շատ հումանիտար, ծանր հետանքներ ունեցող գործողություն է:
Կան տվյալներ, որ հայկական ընտանիքներ են տարհանվում այդ տարածաշրջանից: Ինչպես գիտենք, հայակական բնակչությունը կենտրոնացած է Ղամշլույում, այն դեռևս չի ենթարկվել թուրքական հարձակմանը, բայց, հավանական է, մոտակա օրերին նաև դա տեղի ունենա»,- մանրամասնեց նա:
Անդրադառնալով հարցին, թե այս իրավիճակն ինչ ադեցություն կարող է ունենալ հայկական համայնքի վրա՝ հաշվի առնելով այն, որ ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց. «Անկախ նրանից` Ադրբեջանն այս գործընթացներին կներգրավվի, թե ոչ, այն, ինչ այնտեղ արդեն տեղի է ունենում, վտանգ է տեղի խաղաղ բնակիչների համար, այդ թվում` հայերի: Ես չեմ կարծում, որ ադրբեջանցիները կներգրավեն, նրանց ներգրավածությունը ոչինչ չի փոխելու: Կարծում եմ՝ միանգամայն արդարացված էր այն, որ ՀՀ-ն հանդես եկավ կոշտ հայտարարությամբ և դատապարտեց թուրքական ագրեսիան, կարևոր է նաև, որ մենք պատաստ լինենք օգնություն ցույց տալու մեր հայրենակիցներին, եթե անհարժեշտություն առաջանա` նրանց տարհանենք այնտեղից` կամ Սիրայի այլ տարածքներ, կամ ՀՀ»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսային շրջանում ռազմարշավ են սկսել հոկտեմբերի 9-ին: Թուրքական բանակի ստորաբաժանումները և նրանց կողմից մարտնչող զորամիավորումները վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող 20 բնակավայրում: Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԵՄ բոլոր երկրները, հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել ռազմարշավը: Ֆինլանդիան և Գերմանիան հայտնել են, որ կասեցնում են սպառազինման մատակարարումը Թուրքիային: Սիրիայի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ սիրիական կողմը պայքարելու է թուրքական ուժերի դեմ:
Թուրքիայի պաշտոնական վարկածն այն է, թե քանի որ այդ հատվածում իշխում են Քուրդիստանի բանվորական կուսակցությանը կից Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական, իբրև մտնում են ահաբեկիչներին մաքրելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ խորանալ՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու և 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Ստեփանակերտում կկազմակերպվի «Իմ սեր Հայաստան» խորագրով ֆլեշմոբ

Պուտինը Սերգեյ Կարապետյանին նշանակել է Սմոլենսկի մարզի դատախազ

Search