Artsakhpress

Տնտեսական

«Թության» ընկերությունը Բերքի տոնին ներկայացրել է ձիթայուղերի տեսականին

Ստեփանակերտի վերածննդի հրապարակում այսօր` հոկտեմբերի 13-ին, տեղի ունեցած Բերքի տոնին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գործող «Թության» ՍՊԸ-ն:

«Թության» ընկերությունը Բերքի տոնին ներկայացրել է ձիթայուղերի տեսականին

«Թության» ընկերությունը Բերքի տոնին ներկայացրել է ձիթայուղերի տեսականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Թության» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Հունանյանն ասել է, որ ընկերությունն արցախյան բերքի տոնին մասնակցում  է առաջին անգամ:
 ««Թության» ՍՊԸ-ն   հիմնադրվել  է  2010 թվականին: Թության  (գնարբուք)՝  ծաղկի  անուն  է  և  ագարակ  Արևմտյան  Հայաստանի  Բասեն  գավառում,  ուր  ժամանակին  մեր  պապերը  զբաղվել  են  հողագործությամբ  և  կտավատի  մշակմամբ: Ընկերությունը զբաղվում  է  սառը  մամլման  եղանակով չզտված ձիթայուղերի  արտադրությամբ՝  կտավատի  ,  ծիրանի  ,   դեղձի,  խաղողի  կորիզների,  մեխակի  ,  քունջութի , հլածուկի,  արևածաղկի  ,կանեփի: Ըստ  անհրաժեշտության   կարող  ենք  ընդլայնել  ձիթայուղերի   արտադրության  տեսականին:Հումքը տեղական է և ամբողջովին բնական: Ձիթայուղը կարող են խմել և օգտագործել աղցանների, տարբեր ուտեստների մեջ: Այն հանդիսանում է նաև կոսմետիկ միջոց:Հումքն արտահանվում է Ռուսաստան և ԱՄՆ: Արցախում գտնվելն արդեն իսկ տոն է ինձ համար: Տպավորված եմ ժողովրդի ակտիվությամբ և հետաքրքրվածությամբ»,-ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Search