Artsakhpress

Տնտեսական

Բերքի տոնին «Հաթերք ֆուդ» ընկերությունը ներկայացրել է իր տեսականին

Ստեփանակերտի վերածննդի հրապարակում այսօր` հոկտեմբերի 13-ին, տեղի ունեցած բերքի տոնին մասնակցել է նաև «Հաթերք ֆուդ» ընկերությունը:

Բերքի տոնին «Հաթերք ֆուդ» ընկերությունը ներկայացրել է իր տեսականին

Բերքի տոնին «Հաթերք ֆուդ» ընկերությունը ներկայացրել է իր տեսականին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանն ասել է, որ բերքի տոնին իրենք մասնակցում են 2-րդ անգամ:Նա շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ ամենամյա միջոցառումը կազմակերպելու համար և շնորհավորել բոլոր գյուղատնտեսներին՝ցանկանալով, որ Արցախում բերքն առատ  լինի և բոլորն էլ ունենան հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:
«Ներկայացնում ենք Արցախի տարբեր շրջանների և գյուղերի մեղրու տեսականիներ:Ունենք տափաստանային, ալպիական, ավանդական, ձագի, մեղրահացով ձագի, վայրի մեղրեր, ինչպես նաև մեղրի համադրություններ կակաոյի, շոկոլադի, դարչինի, ընկուզեղենի հետ: Վայրի մեղրը հավաքում ենք անտառների ծառերի փչակներից: Բերքի տոնը դիտարկում ենք ոչ այնքան գումար վաստակելու, որքան մեր հաճախորդների հետ անմիջականորեն շփվելու, արտադրանքը ներկայացնելու և ճանաչելիությունը մեծացնելու միջոց: Տոն օրերին հիմնականում ինքնարժեքով ենք ներկայացնում, շուկայականից ավելի ցածր գներով:Հնարավորություն ենք տալիս հաճախորդներին հասկանալու արտադրանքի  համն ու հատկությունները, ինչպես նաև անմիջական շփման մեջ գտնվելով սպառողների հետ հաշվի ենք առնում նրանց առաջարկություններն ու կարծիքները»,-մասնավորոպես ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Search