Artsakhpress

Հասարակական

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել են Օլգա Տոկարչուկին եւ Պետեր Հանդտկեին

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան գրականության Նոբելյան մրցանակը շնորհել Է միանգամից երկու տարվա համար:

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել են Օլգա Տոկարչուկին եւ Պետեր Հանդտկեին

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել են Օլգա Տոկարչուկին եւ Պետեր Հանդտկեին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:2018 թվականի համար պարգեւի Է արժանացել լեհ գրող Օլգա Տոկարչուկը «երեւակայության համար, որը հանրագիտարանային կրքով սահմանների հատումը ներկայացնում Է որպես կյանքի ձեւ» ձեւակերպմամբ:

2019 թվականի համար մրցանակն ստացել Է ավստրացի գրող եւ դրամատուրգ Պետեր Հանդտկեն «կարեւոր աշխատանքի համար, որը լեզվաբանական հանճարեղությամբ հետազոտել Է մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները»:

2018 թվականի մայիսին Շվեդիայի ակադեմիան հայտարարել Էր 2018 թվականին գրականության Նոբելյան մրցանակ չհանձնելու եւ դրա հանձնումը 2019 թվական տեղափոխելու որոշման մասին: Պատճառը դարձել Է խոշոր սկանդալը, որի կենտրոնում հայտնվել Է լուսանկարիչ եւ մշակույթի ազդեցիկ գործիչ Ժան Կլոդ Առնոն՝ ակադեմիայն անդամ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսինը:

Առնոն երկար տարիներ ակտիվորեն մասնակցել գրականության Նոբելյան կոմիտեի գործունեությանը: Բայց 2018 թվականին նրան մեղադրել են դափնեկիրների անունները ժամկետից շուտ լրագրողներին հայտնելու մեջ, բացի այդ, նա Շվեդիայի վերաքննիչ դատարանի առջեւ Է կանգնել սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Սկանդալի պատճառով կոմիտեից հեռացել են Ֆրոստենսոնը եւ Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Սառա Դանիուսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Սամվել Ավանեսյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search