Artsakhpress

Սպորտ

Հոկտեմբերի 12-13-ն Ստեփանակերտում կանցկացվի ծանրամարտի Արցախի 2-րդ առաջնությունը

Ծանրամարտի Արցախի ասոցիացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 12-13-ը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա ծանրամարտի 2019 թվականի Արցախի բաց առաջնություն:

Հոկտեմբերի 12-13-ն Ստեփանակերտում կանցկացվի ծանրամարտի Արցախի 2-րդ առաջնությունը

Հոկտեմբերի  12-13-ն  Ստեփանակերտում կանցկացվի ծանրամարտի Արցախի 2-րդ առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է ծանրամարտի Արցախի ասոցիացիայի    նախագահ  Արթուր  Շիրինյանը:
 
Նրա  խոսքով՝  Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նպատակն է հանրապետությունում արագ տեմպերով զարգացնել այդ օլիմպիական մարզաձևը և ի հայտ բերել լավագույն ծանրորդներին։ 
«Առաջնությանն արցախցի   տղա մարզիկները  կմասնակցեն  14  քաշային կարգերում, իսկ  աղջիկները՝   9 քաշային կարգերում:   Մրցաշարին      Հայաստանից  մասնակցելու   է   117 մարզիկ, իսկ  Արցախից՝ 16-ը: Առաջնության հաղթողները  կարժանանան մեդալների, պատվոգրերի, դրամական պարգևների և հուշանվերների»,-մասնավորապես  ասել  է  Ա. Շիրինյանը:
 
Նա  տեղեկացրել  է նաև, որ  հոկտեմբերի 11-ին  առաջնության մասնակիցները  ճանաչողական շրջայց  են  կատարելու   Արցախում:
 
Ըստ  մեր  զրուցակցի՝ առաջնության պատվավոր հյուրերի թվում կլինեն աշխարհահռչակ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, Գոռ Մինասյանը, Տիգրան Մարտիրոսյանն ու Ռուբեն  Ալեքսանյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Search