Artsakhpress

Քաղաքական

Նավալնիի հիմնադրամը որակվել է որպես «օտարերկրյա գործակալ»

Ռուսաստանի օրենսդրության համաձայն, այս կարգավիճակը կարող է ունենալ այն կազմակերպությունը, որը արտերկրից ֆինանսավորում է ստանում:

Նավալնիի հիմնադրամը որակվել է որպես «օտարերկրյա գործակալ»

Նավալնիի հիմնադրամը որակվել է որպես «օտարերկրյա գործակալ»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» որակեց որպես «օտարերկրյա գործակալ», տեղեկացնում է «Ամերիկայի Ձայն»-ը:
Հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովն ասաց, որ հիմնադրամը ֆինանսավորվում է «բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից»՝ ընդգծելով, որ այն երբեք չի ստացել որևէ արտաքին ֆինանսավորում: Ժդանովը նածխարարւոյան այս քայլը որակում է որպես հերթական փորձ հիմնադրամի գործունեությունը խափանելու համար:
Ինքը ՝ Նավալնին, արդարադատության նախարարության գործողությունները անվանել է «անօրինական», որոնք իրականացվում են Ռուսաստանի նախագահի հրահանգով:
2012 թ-ին ընդունված օրենքի համաձայն Ռուսաստանի իշխանությունները կարող են արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպություններին որակել «օտարերկրյա գործակալներ»: Այս որակավորւոմը բացասական իմաստ ունի Խորհրդային Միության ժամանակներից ի վեր: Օրենքը կտրուկ քննադատության է ենթարկվել արևմտյան երկրների կողմից:
Քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք ստացել են օտարերկրյա գործակալի կարգավիճակ, ընդգրկված են հատուկ գրանցամատյանում և պետք է պարբերաբար հաշվետվություններ ներկայացնեն իրենց ֆինանսավորման աղբյուրների, նպատակների, ծախսերի և կառավարման կազմի վերաբերյալ: Բացի այդ, նրանք պարտավոր են տրամադրել պարբերաբար զեկույցներ իրենց գործունեության վերաբերյալ:
    Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -70-:

         

    Քաղաքական

    Տնտեսական

    Հասարակական

    Ռազմական

    Ամենադիտված

    ամիս

    շաբաթ

    օր

    Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

    Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

    Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

    Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

    «Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

    Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

    Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

    Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

    Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

    Search