Artsakhpress

Քաղաքական

Գերմանիայի ԱԳՆ-ը Անկարային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Գերմանիայի ԱԳՆ-ը դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս եւ կոչ է արել Անկարային դադարեցնել ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ դա սպառնում է «մարդասիրական հետագա աղետով եւ մարդկանց տեղափոխմամբ»:

Գերմանիայի ԱԳՆ-ը Անկարային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները

Գերմանիայի ԱԳՆ-ը Անկարային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է AP-ը։
Արտգործնախարար Խայկո Մաասը հայտարարել է, թե «մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիս-արեւելքում»։ Նրա խոսքերով, Թուրքիայի գործողությունները կարող են էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը եւ ամրապնդել ԻՊ-ին։
Մաասը նշել է, որ Սիրիան ութ տարվա պատերազմից հետո կայունացման կարիք ունի եւ առաջին քայլը պետք է լինի առաջիկայում սահմանադրական հանձնաժողովի գումարումը։ «Մենք Թուրքիային կոչ ենք անում դադարեցնել իր հարձակումը եւ անվտանգության ոլորտում խաղաղ ճանապարհով պաշտպանել իր շահերը»։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -65-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search