Artsakhpress

Հասարակական

Քարդաշյանն ինստագրամի 150 մլն հետևորդների հետ տպավորություններով է կիսվել Հայաստանից

 Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջի մոտ 150 մլն հետևորդների հետ կիսվել է Հայաստան կատարած վերջին այցի հիշարժան դրվագներով, ստացած հայկական նվերներով:

Քարդաշյանն ինստագրամի 150 մլն հետևորդների հետ տպավորություններով է կիսվել Հայաստանից

Քարդաշյանն ինստագրամի 150 մլն հետևորդների հետ տպավորություններով է կիսվել Հայաստանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՔարդաշյանն ինստագրամի «Սթորի» բաժնում կիսվել է քրոջ՝ Քորթի Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ այցից հետո հրապարակած լուսանկարով: Լուսանկարը մակագրված է «Ի հիշատակ 1.5 միլիոն հայերի, ովքեր կոտորվել են»:
Քարդաշյանը հրապարակել է նաև Երևանում «PicsArt»-ի գրասենյակում աշխատակիցների հետ արված լուսանկարը: Հեռուստաաստղը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխատողների 51 տոկոսը կանայք են՝ նշելով,որ հպարտանում է այդ հիանալի թիմով:
Քարդաշյանն իր հետևորդներին է ներկայացրել նաև Հայաստանում ստացած նվերները: Դրանցից մեկը իր ծաղրանկարն է, որի հետևի ֆոնին հայոց եռագույնն է: Հայ երկրպագուները հեռուստաաստղին նվիրել են նաև հայկական տառերով պայուսակներ, տնային պայմաններում պատրաստված օճառներ, զարդեր, որոնք տեսանելի են հրապարակված տեսանյութում:
Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովին: Հեռուստաաստղը և նրա քույրը Հայաստան կատարած այցի ընթացքում նաև հասցրել են իրենց երեխաներին մկրտել Էջմիածնում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը

Քրդական ուժերը հակահարված են հասցրել Թուրքիային

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Search