Artsakhpress

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է այցելել Հայաստան։

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Վարչապետը հրավիրել է իր վրացի գործընկերոջը՝ այցելել Հայաստան։ Սա ավանդույթի շարունակությունն է, երբ վերջին նշանակված կամ ընտրված պաշտոնյան առաջինն է այց իրականացնում հարևան երկիր։ Ես կարող եմ գոհունակություն հայտնել, որ Գախարիան նշանակվելուց հետո շատ արագ կազմակերպեց իր նախաձեռնությունը՝ այցելելու Հայաստան։ Մենք ունենք շատ ծավալուն օրակարգ երկկողմ համագործակցության, նաև ունենք վերջերս ձևավորված ավանդույթ վարչապետերի միջև սերտ համագործակցության։ Սա փայլուն հնարավորություն է, որպեսզի տեղի ունենա ծանոթություն, և, ճանաչելով մեր վարչապետին, վստահ եմ, որ անմիջապես այդ ծանոթությունը կվերածվի գործնական խոսակցության, որտեղ կքննարկվեն բոլոր երկկողմ հետաքրքրության հարցերը»,- ասաց Կարապետյանը։
Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ այցելության հրավերը հղել են հոկտեմբերի 15-ի վերաբերյալ։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարեւան երկրներ: Մինչ Հայաստան այցելելը, հոկտեմբերի 9-ին նա կուղևորվի Ադրբեջան: Պլանավորվում Է նաեւ Գախարիայի այցը Թուրքիա, որը կկայանա ամսվա վերջին: Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում Է, որ Վրաստանի վարչապետը Բրյուսել կայցելի Եվրահանձնաժողովում ընթացիկ կադրային վերադասավորումների ավարտից հետո, երբ նորացված Եվրահանձնաժողովը ձեռնամուխ կլինի իր լիազորությունների կատարմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Search