Artsakhpress

Տնտեսական

Հանրապետության ոռոգման համակարգի խնդիրներն են հին ջրանցքների նորոգումն ու ջրամբարների կառուցումը. պատասխանատու

Արցախում եթե ունենանք երկրաբանական հետազոտություններ, ապա արդյունքում հստակ կիմանանք ոչ միայն ջրի խորությունն ու առկայությունը, այլև երկրաբանական կառուցվածքը:

Հանրապետության ոռոգման համակարգի խնդիրներն են հին ջրանցքների նորոգումն ու ջրամբարների կառուցումը. պատասխանատու

Հանրապետության    ոռոգման  համակարգի  խնդիրներն  են   հին  ջրանցքների    նորոգումն   ու   ջրամբարների   կառուցումը.  պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին    այսօր   Ասկերանում  կայացած    գիտագործնական   կոնֆերանսի    ժամանակ   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում  ասել է ԱՀ գյուղատնտեսության   նախարարի  տեղակալ  Համլետ   Ապրեսյանը՝  նշելով, որ   նման   աշխատանքներն  անհրաժեշտ են  նաև  մակերևույթային    ջրերի, մասնավորապես,   պոմպակայանների  կառուցման  գործում: 
Խոսելով   Արցախում  ոռոգման  համակարգի խնդիրների  մասին՝ Հ.  Ապրեսյանը  տեղեկացրել է, որ   առաջնայինները՝   հին  ջրանցքների    նորոգումն   ու   ջրամբարների   կառուցումն  է:
«Խորհրդային տարիներին կառուցվել են ջրային  ոռոգման  համակարգեր, որը  սպասարկում  էր    մեկ  ընդհանուր    տարածք:    Այդ  տարածքները  հիմա բաժանվել  են   150-ից ավելի  սեփականատերերի,    և յուրաքանչյուր սեփականատեր ինքն է որոշում  ինչպիսի    մշակաբույսեր    ցանի, որոնք     ունեն   ջրման  տարբեր   նորմա  և    ռեժիմները:   Հետևաբար  հին   ջրամբարները  չեն  կարող  սպասարկել    այժմյան   պահանջները.  դրա  համար  առաջին  հերթին   անհրաժեշտ  են  ջրանցքների   ժամանակակից  տեխնոլոգիաների կիրառում: Քանի որ  հուլիս-օգոստոս  ամիսներին  գետերը  գրեթ  չորանում  են    և   ջրի    առկայության  խնդիր է  առաջանում, ապա   անհրաժեշտ  ենք  համարում  ջրամբարների  կառուցումը»,-մասնավորապես  ասել է  նախարարի  տեղակալը:
Նրա  խոսքով՝  ներկայումս   ԱՀ-ում    հիմնած  1060  հա  այգիներ  ոռոգվում  են  կաթիլային   համակարգերով. կան  նաև   ծխախոտի   և  բանջարանոցների տարածքներ, որոնց  ոռոգումն  իրականացվում  է  կաթիլային  համակարգերով:
 
«Մեր կողմից   իրականացվել  են   հետազոտություններ, որի    արդյունքում    արձանագրվել   է   բերքի  որակի  և  քանակի   ավելացման  առաջընթաց: ԱՀ-ում   մենք  ունենք   80-ից  ավել   խորքային  հորեր: Բուսաբուծության    համալիր    զարգացման  ծրագրով    նախատեսվում   է  հանրապետությունում   այգիները  հասցնել   5000   հա-ի, որը  պետք  է   ունենա     ոռոգման   ժամանակակից   տեխնոլոգիա»,-  ասել  է  Հ. Ապրեսյանը: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -59-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ստամբուլում բացվել է Հակոբ Պարոնյանի արձանը

Քրդական ուժերը հակահարված են հասցրել Թուրքիային

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Search