Artsakhpress

Ռազմական

ՀՀ ԶՈւ-ն նախապատվություն է տալիս սպառազինության բարձր տեխնոլոգիական տեսակներին. ԳՇ պետ

Հայաստանում եւ Արցախում մասշտաբային զորավարժությունների ընթացքում սպառազինությունների նոր եւ արդիականացված տեսակներ են փորձարկվել:

ՀՀ ԶՈւ-ն նախապատվություն է տալիս սպառազինության բարձր տեխնոլոգիական տեսակներին. ԳՇ պետ

ՀՀ ԶՈւ-ն նախապատվություն է տալիս սպառազինության բարձր տեխնոլոգիական տեսակներին. ԳՇ պետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Գեներալը կոնկրետ տեսակներ չնշեց, սակայն ասաց, որ հիմնականում խոսքը հակաօդային պաշտպանության եւ հակատանկային սպառազինության տեսակների մասին է: ՀՕՊ մասով Դավթյանը հայտնեց, որ խոցման հնարավորությունները մեծացվել են: Իսկ ինչ վերաբերում է հակատանկային սպառազինությանը, խոցման հեռահարությունը մեծացվել է երկու անգամ:
Զորավարժությունների մասնակիցների առջեւ դրված երկրոդ խնդիրը սպառազինության արդիականացումն է, անձնակազմի անվտանգության բարձրացման համար աշխատանք է տարվել:
Դավթյանի խոսքով՝ լավ արդյունքներ են գրանցվել համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, մասնավորապես, «Սմերչ»-ի կիրառմամբ:
«Համակարգման բարձր մակարդակ»,- հաստատեց գեներալը:
Ինչ վերաբերում է սպառազինության գնմանը, ապա, Դավթյանի խոսքով, գործընթացը շարունակվում է: Նրա խոսքով՝ նախապատվություն է տրվում սպառազինության այն տեսակներին, որոնք քիչ, սակայն լավ պատրաստված անձնակազմ են պահանջում:
«Այդ պատճառով բարձրագույն կրթություն, IT ոլորտում գիտելքներ ունեցող անձնակազմ ենք հավաքում»,- նշեց Արտակ Դավթյանը:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Search