Artsakhpress

Սպորտ

18 ներկայացուցիչ. Հայաստանը կմասնակցի Սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությանը

Հոկտեմբերի 10-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալու է սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը:

18 ներկայացուցիչ. Հայաստանը կմասնակցի Սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությանը

18 ներկայացուցիչ. Հայաստանը կմասնակցի Սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքից, Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ:
Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ):
Պատանիների պայքարում Հայաստանը ներկայացնելու են Էմին Շիրոյանը (48 կգ), Դավիթ Հովսեփյանը (52 կգ), Նորայր Հովհաննիսյանը (56 կգ), Արամ Աղաջանյանը (60 կգ), Նարեկ Ամիրյանը (65 կգ), Նարեկ Առաքելյանը (70 կգ), Արսեն Կարապետյանը (75 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Հակոբ Ղայթանջյանը (87 կգ), Դավիթ Հարությունյանը (+87 կգ), իսկ աղջիկներից պայքարի են դուրս գալու Վարսիկ Գրիգորյանը (56 կգ) և Գայանե Պետիկյանը (68 կգ):
Հայ սամբիստների հետ մրցավայրում կլինեն մարզիչներ Մանվել Խոյեցյանը և Վովիկ Խոջայանը, պատվիրակության ղեկավարը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -50-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Ադրբեջանցի հայտնի կոմպոզիտորի թոռը Կիևում կացնահարվել է

Search