Artsakhpress

Մշակույթ

Դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը «Քարնեգի հոլ»-ում մեծ հաջողությամբ ներկայացրել է Կոմիտասի գործերը

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը սեպտեմբերի 22-ին Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակում որպես պատվավոր հյուր ելույթ է ունեցել Նյու Յորքի հռչակավոր «Քարնեգի հոլ» համերգասրահում:

Դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը «Քարնեգի հոլ»-ում մեծ հաջողությամբ ներկայացրել է Կոմիտասի գործերը

Դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը «Քարնեգի հոլ»-ում մեծ հաջողությամբ ներկայացրել է Կոմիտասի գործերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնակահարուհին կատարել է Կոմիտասի,  հայ դասական և ժամանակակից, ինչպես նաև արևմտաեվրոպական կոմպոզիտորների դասական դաշնամուրային ստեղծագործություններ:
«Համերգի առաջին մասում ելույթ ունեցան երիտասարդ տաղանդավոր հայ երաժիշտներ: Երկրորդ բաժնում ես եմ նվագել: Կատարել եմ Կոմիտասի, Տիգրան Չուխաջյանի,  Էդվարդ Բաղդասարյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները: Տպավորություններս աննկարագրելի են: Չեք կարող պատկերացնել, թե ինչ մեծ հպարտություն է հանդես գալ այդ պատվավոր բեմում, որտեղ ամեն օր ելույթ են ունենում աշխարհահռչակ երաժիշտներ: Հրաշալի էր նաև «Քարնեգի հոլ»-ի դաշնամուրը»,-մեզ հետ զրույցում պատմեց Արտեմյանը:
Համերգից հետո Լիլիթ Արտեմյանն արժանացել է պատվոգրի և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանի շնորհակալագրին:
Դաշնակահարուհուն ԱՄՆ կատարած կարճատև այցի ընթացքում հրավիրել են հանդես գալ Կոմիտասի 150-ամյակին և հայ ժամանակակից երաժշտությանը նվիրված դասախոսություններով, որոնք ուղեկցվել են Կոմիտասի և հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների կատարմամբ: Դասախոսություն-համերգները տեղի են ունեցել Բոստոնի «Ամերիկայի հայկական թանգարան»-ում,  Չելմսֆորդի Սրբոց Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցում,  Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Թրամբլի Ս. Համբարձում Հայ Առաքելական եկեղեցիներում:
«Դասախոսություններին խոսել եմ Կոմիտասի կյանքի և գործունեության մասին, փորձել եմ ներկայացնել նրա ամբողջական  կերպարը»,-ընդգծեց դաշնակահարուհին ու հավելեց, որ ներկա են եղել ոչ միայն հայեր, այլև օտարերկրացիներ, որոնք համակ ուշադրությամբ են լսել և՛ դասախոսությունը, և՛ երաժշտությունը:
Լիլիթ Արտեմյանը չցանկացավ կանխավ մանրամասներ ներկայացել իր հետագա ծրագրերի մասին, բայց շեշտեց, որ շարունակելու է  նույն ոգևորությամբ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտությունն ու հայ կատարողական արվեստը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Ադրբեջանցի հայտնի կոմպոզիտորի թոռը Կիևում կացնահարվել է

Այսօր հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի օրն է

Search