Artsakhpress

Մշակույթ

Օձունի տաճարի արտաքին սրահների ամբողջականացման էսքիզային նախագիծ կմշակվի

Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը տեղեկացնում է, որ ճարտարապետ Միշա Հակոբյանի կողմից կարվի Օձունի տաճարի արտաքին եռակողմ սրահների ամբողջականացման էսքիզային նախագիծ։

Օձունի տաճարի արտաքին սրահների ամբողջականացման էսքիզային նախագիծ կմշակվի

Օձունի տաճարի արտաքին սրահների ամբողջականացման էսքիզային նախագիծ կմշակվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արտաքին եռակողմ արտաքին սրահների պահպանված հատվածները 1949-50 թվականներին քանդվել են վերաշարման նպատակով և այդպես էլ չեն վերաշարվել։
Panorama.am-ի հետ զրույցում Միշա Հակոբյանն ասաց, որ էսքիզային տարբերակը մշակված է ոչ լիարժեք, ֆինանսավորաման դեպքում այն կամբողջացնի, կդառնա նախագիծ ու կներկայացնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանձնաժողովի, այնուհետև կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի հաստատմանը։

Ճարտարապետի խոսքով, սրահներն ամբողջական վերականգնումից հետո նախնական տեսքն են ունենալու։ Մ. Հակոբյանն ասաց, որ չվերականգնվելու դեպքում ժամանակի ընթացքում սրահները կքանդվեն, քանի որ ծածկ, տանիք չունի։

«Եթե կա վերականգնելու հնարավորություն, ինչու չանենք ու ավելի մոնումենտալ, փառահեղ դարձնենք հուշարձանը»,- ասաց ճարտարապետը։

«Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես (Սբ Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է:

Օձունի 6-րդ դարի տաճարն արևելք-արևմուտք ձգված ուղղանկյուն շինություն է: Աղոթասրահը երկշար մույթերով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինը ավարտվում է կիսաշրջան գծային խորանով, իսկ եզրայինները` երկհարկ ուղղանկյուն ավանդատներով: Աղոթասրահը երեք կողմերից եզերված է արտաքին սրահով: Արտաքինից երկայնական թևերը սահմանափակված են կամարաշարերով, իսկ կենտրոնական թևը` խուլ պատով: Տաճարի թմբուկը ութանիստ է: Հարուստ է քանդակներով և վիմական արձանագրություններով: Հուշարձանը կառուցված է դեղնաշագանակագույն սրբատաշ ֆելզիտից: Տաճարի հյուսիս-արևելյան մասում կանգնեցված է իր ճարտարապետական լուծումներով եզակի կոթող-մահարձան, որն իր հորինվածքային ձևերի և պատկերաքանդակների հատկանիշներով դիտվում է որպես 5-6-րդ դդ կառույց:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Search