Artsakhpress

Վերլուծական

Հնագույն քաղաքակրթություններ եւ նորագույն քաղաքական հարցեր

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ուշագրավ երեւույթ է, որն իր վրա է կենտրոնացնում մի շարք դիտարկումներ:

Հնագույն քաղաքակրթություններ եւ նորագույն քաղաքական հարցեր

Հնագույն քաղաքակրթություններ եւ նորագույն քաղաքական հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախ պետք է ասել, որ երկար ճանապարհ չեն անցել միջազգային այս ձեւաչափով համագործակցություն առաջադրող համախմբման աշխատանքները: Սա երրորդ համախմբումն է, որը կայանում է հին քաղաքակրթության տեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ  եւ որին պաշտոնական Երեւանը ունեցել է ուշագրավ մասնակցություն` իբրեւ հնագույն քաղաքակրթության տեր պետություն:
Առաջադրանքը անշուշտ աշխարհակարգային ըմբռնումով խիստ այժմեական  է հնչում: Եւ այստեղ երկու ընկալումով կա հրատապություն ներկայացնող օրախնդիր: Առաջինը քաղաքակրթական հիշատակարանների ուղղակի բնաջնջումն է` ծայրահեղ կրոնական տեսքով նորագույն ահաբեկչական շարժման ձեռամբ եւ երկրորդ` տեխնոլոգիաների անվերահսկելի արագընթացությամբ եւ անդադար նորարացումներով քաղաքակրթությունների դիմափոխման, եթե ոչ նույնիսկ վերափոխակերպման շարունակվող գործընթացը: Ի դեպ, մշակութային ժառանգության բնաջնջման վառ օրինակներ աշխարհին հրամցրել են թե՛ Թուրքիան եւ թե՛ Ադրբեջանը հայապատական տարածքներից համամարդկային արժեք ներկայացնող վկայությունները բնաջնջելու փաստերով։
Քաղաքակրթությունների կերպարանափոխումը իր հետ է բերում նաեւ արժեհամակարգերի վերաիմաստավորում, եթե դրական ընկալում ուզենք օգտագործել, այլապես վերաիմաստազրկում`  մի քիչ ավելի իրատեսական մոտեցում որդեգրելու դեպքում։
Համենայնդեպս, այս բոլոր հանգամանքները նշվում են պարզապես առաջադրանքի այժմեականությունը ընդգծելու եւ այդ հրամայականին ընդառաջ միջպետական համագործակցությամբ հնագուն քաղաքակրթական արժեքներ միջազգային հարթության վրա պահելու փորձերը լուսարձակի տակ բերելու:
Այդ ֆորումին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի կատարած հայտարարության մեջ ուշագրավ բաժին է կազմում հետեւյալը․
2017 թ. Աթենքի եւ 2018 թ. Տիվանակուի հռչակագրերը սահմանեցին մեր` մասնակից պետություններիս միջեւ համագործակցության շրջանակներն այնպիսի կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մշակութային սեփականության ապօրինի փոխադրման արգելքը եւ կանխարգելումը, դեպի ծագման երկիր դրանց վերադարձին նպաստելը:
Մշակութային սեփականության ապօրինի փոխադրման արգելքի կիրառման եղանակների ճշտումը համեմատաբար ավելի հեշտ է, քան առաջադրանքի երկրորդ բաժինը: Որեւէ պետություն կարող է սահմանել այն չափորոշիչները, որոնց հիման վրա մշակութային ժառանգության նշանակություն ունեցող իրերը չեն կարող դուրս գալ բնօրրանից: Մինչ երկրորդը, որ խիստ կենսական նշանակություն ունի հատկապես մեր պարագայում, գործնական բազմակի արգելքներ դիմագրավում:
Խոսքը սփռված ազգային մշակութային ժառանգության հետ աղերս ունեցող իրերի հայրենադարձության մասին է, որ բազմաթիվ պետություններ իբրեւ խնդիր կդիմագրավեն եւ կաշխատեն հարթել դրանց տունդարձի ճանապարհը:
Մեր մշակութային ժառանգության սփռվածության համապատկերը ժամանակի ընթացքում ընդլայնված աշխահագրություն ունի․ իսկ առաջադրանքը ճիշտ է, որ առաջին հերթին միջպետական համագործակցության հետ սերտորեն առնչվում  է տարբեր երկրներում գտնվող քաղաքակրթական ժառանգությունները սեփական պետության վերադարձնելու առումով, այդուհանդերձ սփյուռքահայ համայնքների ներգրավվածությունը անհրաժեշտ համահայկականության սահմաններ է գծում։
Ֆորումին արտգործնախարարի բարձրացրած կարեւոր բանաձեւ ներառող այս բաժինը առանձին մեկնաբանության արժանի է: Շատ կարեւոր է ուշադրություն դարձնել, որ անդամակցություն հայցող պետության քաղաքակրթությունն ունենա ապացուցված շարունակական պատմություն, որ այն հարգի ոչ միայն իր, այլեւ հարեւան երկրների պատմությունը` ներառյալ ակադեմիական հետազոտության հանդեպ պատասխանատու վերաբերմունքով: Կոնսենսուսի հիման վրա աշխատելը մեր այս ֆորումի աշխատանքի առանցքային մեթոդն է:
Այս բանաձեւը նման համախմբումից դուրս է պահում շարունակական քաղաքակրթության պատմության գիտական ապացույց չունեցող, այլ հարեւան երկրների պատմությունը չհարգող եւ պատմական իրողությունները ժխտող թե՛Թուրքիային եւ թե՛ Ադրբեջանին։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը պատմական, ակադեմիական, գիտական եւ քաղաքակրթական դիտանկյուններով հաջողել է բարձրացնել քաղաքական այժմեական խնդիրներ եւ կանխարգելիչ ազդակներ հաղորդել երկու երկրների միջազգային քաղաքական հարթակ մուտք գործելու դեմ։
Միջպետական փոխշահավետ համագործակցություն եւ համահայկականություն` անշրջանցելի աշխատանքային բաղադրիչներ են հայտարարված առաջադրանքի համար․ երկրորդ ուղղությունը, մասնակից մյուս պետություններից ոչ բոլորը կարող են նկատի ունենալ իրենց ծրագրերի առարկայացման ընթացքում:
Իսկ եթե մտաբերենք նաեւ որ հնագույն քաղաքակրթության տեր պետությունների միջեւ նման համագործակցություն քաղաքակրթական ինքնուրույնությունների շեշտադրմամբ կնպաստի գերիշխանության պահպանմանը, ապա կնկատենք, որ հայկական դիվանագիտության հանրահռչակած երեք սկզբունքներին ընդառաջ է գնում պետության արտաքին քաղաքականությունը ՄԱԿ-ի շրջածիրում։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -79-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search