Artsakhpress

Ռազմական

Ընդլայնվում է Հայաստան-Լիբանան պաշտպանական համագործակցությունը

Հայ-լիբանանյան երկկողմ պաշտպանական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամությամբ, փոխադարձ օգնության պատրաստակամությամբ և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունի լուրջ հեռանկարներ։

Ընդլայնվում է Հայաստան-Լիբանան պաշտպանական համագործակցությունը

Ընդլայնվում է Հայաստան-Լիբանան պաշտպանական համագործակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարի խոսքով՝ համագործակցությունն ունի ամուր իրավական հիմքեր։
 2018 թվականի նոյեմբերի 9-ին նախարար Տոնոյանի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև համագործակցության մասին համաձայնագիրը, որն այժմ երկու երկրների խորհրդարաններում անցնում է վավերացման գործընթաց։
« Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում վավերացումն ավարտված է և մոտակա ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը կստորագրի այն։  Այս համաձայնագիրը 2001 թվականից գործող համաձայնագրի արդիական տարբերակն է և ընձեռելու է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ»,- ընդգծեց Տոնոյանը։
ՀՀ ՊՆ նախարարը Էլիաս Բու Սաաբի հետ քննարկել է համագործակցության առկա վիճակը և ընդլայնման հնարավորությունները։
«Պայմանավորվել ենք համագործակցություն իրականացնել կանոնավոր պլանավորման ձևաչափով։ Համագործակցության հեռանկարային ոլորտներն ենք համարում փորձի փոխանակումը ռազմատեխնիկական տարբեր ուղղություններով, համատեղ վարժանքները, կրթությունը և վերապատրաստումը և, ամենակարևորը, ճգնաժամային իրավիճակներում  հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Կարևորել ենք երկու երկրների ռազմական մշակույթի և պատմության փոխադարձ իրազեկման միջոցառումների անցկացումը»,- ասաց Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում հումանիտար առաքելության նպատակներն ու խնդիրները։ Միևնույն ժամանակ նշել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախումբը ոչ միայն զուտ Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացումն է, այլև  յուրօրինակ պարտքի վերադարձ լիբանանցի ժողովրդին՝ հարատև կայունության և խաղաղության հաստատման իրենց ջանքերում։
«Մեր հանդիպման ընթացքում կրկին անգամ փաստեցինք նաև երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի  հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային  ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները։  Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և համատեղ քայլեր ձեռնարկելու մեր հնարավորություններին»,- եզրափակեց Տոնոյանը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search