Artsakhpress

Հասարակական

ՀՀ վարչապետն ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

ՀՀ վարչապետն ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել

ՀՀ վարչապետն ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստի մեկնարկին՝ ավելացնելով, որ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին նշանակել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Տեղեկացնեմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա, և մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն ղեկավարելու երկու համակարգերը: Ես ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից այդ հրամանագրերի ստորագրմանն ու հրապարակմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոններից: Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-: 

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Search