Artsakhpress

Քաղաքական

ՀՀ նախագահն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին:

ՀՀ նախագահն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշանակալի է համարել բանկի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ 1990-ականների սկզբին միջազգային բարձր չափանիշներով գործող բանկի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսաբանկային համակարգի, համապատասխան մշակույթի ձևավորման վրա: «Մենք գնահատում ենք ձեր բանկի ներդրումը, և կարևոր է, որ այն շարունակի հետագա գործունեությունը Հայաստանում»,-նշել է նախագահը:
Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել HSBC և HSBC-Հայաստան բանկերի գործունության, առաջիկա ծրագրերի վերաբերյալ: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -41-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search